ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ՝ մարտի 27-ին, ժամը 19:00-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը` նվիրված հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին:
«Արտավազդը» ազգային ամենամյա մրցանակ է, որը շնորհվում է թատերական տարվա արդյունքներով: Ավանդաբար մրցանակաբաշխությունն անցկացվում է մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Մրցանակը 2002 թվականին ստեղծել է Թատերական գործիչների միությունը՝ Մշակույթի նախարարության օժանդակությամբ: